«Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար կստեղծվի կառավարական հանձնաժողով, որը պատրաստ է դիտարկել նաեւ Հայաստանի քաղաքական կուսակցությունների առաջարկները»,- մարտի 17-ին` ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի վարչապետը հաղորդեց, որ ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհուրդը նույնպես հանդես է եկել այսօրվանից իսկ Ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստությունը սկսելու առաջարկով: «Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրով կնշանավորվի 100-ամյակի նախապատրաստության մեկնարկը»,- նկատեց Հայաստանի կառավարության ղեկավարը: