31 մարտի 2010 - 17:11 AMT
Արտակ Շաքարյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին երկու երկրների հասարակության ձեռքերում է

Թուրք փորձագետների եւ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան, որտեղ նրանք մասնակցել են հայ-թուրքական փորձագիտական քննարկումներին, ցույց տվեցին, որ ոչ հայերը, ոչ թուրքերը պատկերացում չունեն միմյանց մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, մինչ Հայաստան այցելելը թուրք փորձագետները կարծում էին, թե հայերն անհամբեր սպասում են թե երբ է բացվելու հայ-թուրքական սահմանը, սակայն շփվելով հայկական կողմի ներկայացուցիչների հետ, համոզվեցին հակառակ պարագայում: «Հայկական կողմը խոսում էր սահմանն բացելու անհրաժեշտության մասին, սակայն, նշում էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը չեն կարող լուծել Հայաստանն ու Թուրքիան, այդ հարցը պետք է լուծեն հայ եւ թուրք հասարակությունները»,-ասել է հայ փորձագետը:

Ընդ որում, նա նշել է, որ հայկական կողմը հունիսի սկզբին պատասխան այց կկատարի Ստամբուլ եւ Անկարա: Ըստ նրա, հանդիպման ընթացքում հայ փորձագետները կհանդիպեն Թուրքիայի վերնախավի հետ: Ըստ նրա, թուրք հանրության հանդեպ կարելի է մոտեցում գտնել նրա վերնախավի ներկայացուցիչների միջոցով: «Մեր խնդիրն այն է, որ երկրի ժողովրդները չեն հասկանում միմյանց»,-ասել է Շաքարյանը` հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին երկու երկրների հասարակության ձեռքերում է:

Շաքարյանն ասել է նաեւ, որ հուլիս-օգոստոսին համագործակցության «Եվրասիա» հիմնադրամը մտադիր է ամառային դպրոց բացել լրագրողների համար: «Մեկ-երկու շաբաթում լրագրողները կտեղեկանան Թուրքիայի կուսակցությունների, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նրանց դիրքրոշումների, ինչպես նաեւ Հայաստանի նրանց ընկալումների մասին»,-ասել է Ա.Շաքարյանը: