31 մարտի 2010 - 18:38 AMT
Ապրիլի 1-ից կվճարվեն ՀԴՄ կտրոնների խմբաքանակների դիմաց հատկացվող բոնուսները

ՀՀ կառավարության հաստատված կարգով անցկացված վիճակահանությունների արդյունքում չշահած` 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում տրամադրված ՀԴՄ կտրոնների խմբաքանակների դիմաց բոնուս ստանալու նպատակով 2010թ. ապրիլի 1-ից քաղաքացիները կարող են դիմել «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի, «ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի եւ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գրասենյակներ եւ մասնաճյուղեր, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն: