2010թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է ձվի, մրգի, մսամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, շաքարավազի, 1.2-6.1% գնաճով:
Այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 0.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.8% հավելաճ, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:
2010թ. մարտին 2009թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.8%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 106.3%, ոչ պարենային ապրանքներինը`114.3%, ծառայությունների սակագներինը`110.6%: