Բազմաթիվ հեղինակավոր մրցույթների հաղթող, դաշնակահար եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանը համերգը հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգը կկայանա Արատա Ռիբըրթ խմբի մասնակցությամբ:
Համերգի կազմակերպել են «Հայկական ջազ 70»-ը — ՀՀ մշակույթի նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ եւ ՎՏԲ բանկ- Հայաստանի, Սիթի ՍՊԱ բժշկական էսթետիկ կենտրոնի հովանավորմամբ:
Տիգրան Համասյան - ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր։ Ծնվել է 1987 թվականին Գյումրիում: 1998-ին Երեւանյան առաջին ջազ փառատոնում 11-ամյա Տիգրան Համասյանը հայտնություն դարձավ ջազային հանրության համար։ Երկու տարի անց նրա ծանոթությունը Ստեփան Կոչոյանի հետ որոշիչ դեր է խաղացել Համասյանին եվրոպական ջազային հանրությանը ներկայացնելու գործում: Միայն 2003-ին արժանացել է տարբեր կարգի մրցանակների 5 մրցույթներում, մասնավորապես՝ 3-րդ տեղը Փարիզի ջազ-դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին տեղը Jazz a Juan Revelations-ում, Montreux Jazz Solo Piano Competition-ում, երրորդ տեղը Ջազ-դաշնակահարների մոսկովյան առաջին միջազգային մրցույթում, առաջին տեղը` Մոնակոյի ջազ-դաշնակահարների մրցույթում: 2004-ին լույս է տեսել Տիգրան Համասյանի դեբյուտային ալբոմը` ձայնագրված WORLD PASSION քառյակի հետ: 2008-ին` Նյու Յորք տեղափոխվելուց առաջ, ARATTA REBIRTH խմբի հետ ձայնագրել է «Red Hall» կոչվող ալբոմը: Ներկայում Տիգրան Համասյանը հանդես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, գրում եւ ձայնագրում է նոր ստեղծագործություններ, հրավերներ է ստանում լավագույն ջազային փառատոններից եւ հանդես է գալիս համերգներով աշխարհի տարբեր երկրներում: