1 ապրիլի 2010 - 14:04 AMT
ՀԾԿՀ-ն ռադիոհաճախականություններ է տրամադրել Երեւանի ՋԷԿ-ին

Երեւանի ՋԷԿ-ը 158.925 ՄՀց դիապազոնով ռադիոհաճախականություն է ստացել շարժական ռադիոկապի ներարտադրական համակարգի հաստատման համար: Այդպիսի որոշում է ընդունվել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստի ժամանակ: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ՀԾԿՀ մամլո ծառայությունից, հաճախականությունները տրամադրվել են Երեւանի ՋԷԿ-ին 10 տարի օգտագործման ժամկետով: