Hurriyet Daily News թուրքական թերթը հրապարակել է քրիստոնեական թեմերի Զատիկի տոնացույցը Ստամբուլի երկու` Սբ Վարդանի եւ Սբ Երրորդության հայկական եկեղեցիներում ապրիլի 1-ի երեկոյից սկսվելու են Հայ Առաքելական եկեղեցու սահմանած տոնական ծիսակարգը: Թերթի կայքէջում նշված են քրիստոնեական եկեղեցիների հեռախոսների համարները, հասցեները եւ եկեղեցական կարգերի մատուցման ժամերը:
Թերթի տեղեկատվության համաձայն, Ստամբուլում կա երկու կաթոլիկ, մեկ հունական եւ մեկ ասորական եկեղեցի: Կաթոլիկ եկեղեցիներ կան նաեւ Անկարայում, Իզմիրում, Իսքենդերունում, Անթալիայում, Անթակիայում եւ Տրապզոնում:
2010 թ. ՀԱԵ եւ Հռոմեական կաթոլիկական եկեղեցիներում Զատիկի տոները համընկել են` ապրիլի 4-ը: