1 ապրիլի 2010 - 15:15 AMT
Հայաստանում բենզինի գները մարտ ամսին բարձրացել են 4.1 տոկոսով

2010թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.8 տոկոս գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար 4.1 տոկոս եւ 4.5 տոկոս գնաճը, հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

2010թ. մարտին 2009թ. մարտի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 37.6 տոկոս եւ 28.3 տոկոսով, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 1.8 տոկոսով եւ 4.2 տոկոսով:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը, գնաճը պայմանավորված է վառելիքի միջազգային գների բարձրացմամբ, ինչպես նաեւ ԱՄՆ դոլարի համեմատ ազգային արժույթի փոխարժեքի նվազմամբ: