Հայտնի թուրք պատմաբան Սելիմ Դերինգիլը հաստատել է Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքական Taraf թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ երիտթուրքերը պլանավորել են հայ բնակչության ոչնչացումը: «Երիտթուրքերի քաղաքականությունը Թուրքիայի հայերի նկատմամբ տարբերվում էր սուլթան Աբդուլ Համիդ 2-դի քաղաքականությունից նրանով, որ երիտթուրքe8i կառավարությունը ցանկանում էր ամբողջությամբ բնաջնջել հայ բանկչությանը, իսկ սուլթան Համիդը միայն ցանկանում էր ազատվել որոշակի հայկական տարրից, տնտեսական գերիշխանությունից եւ ստեղծել իսլամական բուրժուազիա»,- ասել է թուրք պատմաբանը:
Նա հայտարարել է, որ Թուքիայի ողջ տարածքում բնակվում էին հայեր, եւ նրանց կոտորածները տեղի են ունեցել բոլոր թուրքական քաղաքներում: «Այսօր պաշտոնապես հայտարարվում է, որ ամենուր, որտեղ մահացել են հայեր, նրանք ապստամբության մասնակիցներ են եղել, բայց հայերի մեծամասնությունը ապստամբներ չեն եղել»,- ասել է Դերինգիլը: Նրա խոսքերով, 1841-1897թթ. Աբդուլ Համիդի հրամանով կոտորվել է 300 հազար հայ, իսկ Հայոց ցեղասպանության ժամանակ` 800 հազար: Նա, վկայակոչելով Թուրքիայի անհաջող քաղաքականությունը, հայտարարեց, որ հանրապետության հիմնադրման տարիների Թուրքիայում բնակվում էր 300 հազար հայ, իսկ այսօր` 70 հազար: Նա քննադատել է թուրք պատմաբաններին, որոնք փորձում են տրամաբանորեն բացատրել Անկարայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում: «Նրանք միայն աշխատում են, որպեսզի ապացուցեն, որ հայերի պնդումներն անհիմն են»,- ասել է պատմաբանը, հաղորդում է Asbarez.com-ը: