6 ապրիլի 2010 - 14:49 AMT
Արամ Կոստանյանը և Մարիամ Հակոբյանը լավագույնն են “Ժառանգության” կազմակերպած հրաձգության մրցումներում

“Ժառանգություն” կուսակցության երիտասարդական-ուսանողական “Հայք” միությունը “Դիպուկահար” մարզական ակումբում կազմակերպել է հրաձգության մրցում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին “Ժառանգություն” կուսակցության մամլո ծառայությունից, մրցումներին մասնակցել են ավելի քան 50 փարձառու հրաձիգներ` կուսակցության ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Տղամարդկանց շարքում լավագույնն էր Արամ Կոստանյանը, կանանց շարքում` Մարիամ Հակոբյանը:

Հաղթողների պարգեւատրումը կայանալու է ապրիլի 9-ին կուսակցության կենտրոնակայանում: