6 ապրիլի 2010 - 14:58 AMT
Եվրոպական գործընկերության եւ հարեւանության գործիք ծրագրի շրջանակներում Հայաստանին կհատկացվի 157,3 մլն եվրո

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ապրիլի 6ին ստորագրեցին 2011-2013թթ. Ազգային ինդիկատիվ ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ծրագրով նախատեսվում է 157,3 մլն եվրո հատկացնել Հայաստանին: Այդ մասին հաղորդել է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ գումարից 32 մլն եվրո կհատկացվի իշխանական պետական մարմինների զարգացման համապարփակ ծրագրին: Աջակցությունը կենտրոնացված կլինի երեք հիմնական ոլորտներում` ժողովրդավարական ինստիտուտներ եւ բարեխիղճ կառավարում, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ եւ ինքնահարատ զարգացում, առեւտուր եւ ներդրումներ: