Ապրիլի 4-14-ը Դուբայում (ԱՄԷ) ընթանում է շախմատի 12-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում են 150 շախմատիստներ 32 երկրներից: Հայաստանը մրցաշարում ներկայացնում են 5 շախմատիստներ:
Առաջին տուրում նրանցից 4-ը հաղթանակ են տարել, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է ավարտել պարտիան: 1-ին տուրից հետո Տիգրան Պետրոսյանը 1 միավոր ունի: Նա առաջին տեղում է:
Մրցանակային ֆոնդը կազմում է 45 հազ. ԱՄՆ դոլար, հաղթողը կստանա 8 հազար:
Առաջին տուրի պարտիաները հայ շախմատիստների համար ավարտվեցին հետևյալ կերպ`
Գաբրիել Սարգսյան - Վինոդ Բխագվաթ (Հնդկաստան) 0,5:0,5
Տիգրան Պետրոսյան - Խալեդ Շիխաբ (Լիբանան) 1:0
Հրանտ Մելքումյան - Այադ Հուսեյն (Բահրեյն) 1:0
Տիգրան Քոթանջյան - Ռոբերտ Արելաննո (Ֆիլիպիններ) 1:0
Գևորգ Հարությունյան - Կարլոս դե Գուսման (Ֆիլիպիններ) 1:0