15 նոյեմբերի 2001 - 23:21 AMT
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԵՐԺԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Եվրոպական Հանձնաժողովը չի ընդգրկել Թուրքիան այն տաս երկրների ցուցակում, որոնք համարվում են առավել պատրաստված 2004 թվականին Եվրամիությանը անդամակցելու համար: Այս մասին հայտարարվել է Եվրոպական Հանձնաժողովի Բրյուսելում կայացած նիստի ընթացքում: Եվրոպական Հանձնաժողովը Եվրամիության կազմում Թուրքիան տեսնելու ցանկության բացակայության գլխավոր պատճառը անվանել է այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված լուրջ հիմնախնդիրների առկայությունը: Եվրամիությանը անդամակցելուն հավակնելու լուրջ հիմքեր ունեցող երկրների ցուցակում ընդգրկվել են Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Սլովակիան, Սլովենիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Կիպրոսը եւ Մալթան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: