15 նոյեմբերի 2001 - 21:16 AMT
ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՆ-ԻՑ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՔՈՎ ԿՍՏԱՆԱ ՇՈՒՐՋ 100 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Ամերիկյան Կոնգրեսի երկու պալատների համաձայնեցման հանձնաժողովը հավանություն է տվել հոկտեմբերի 24-ին Սենատի կողմից ընդունված բյուջետային հատկացումների մասին օրինագիծը` համաձայն որի Հայաստանը 2002 թվականին Միացյալ Նահանգներից կստանա 94 միլիոն 300 հազար դոլարի չափով օգնություն: Եվս 4 միլիոն տրամադրվելու է Հայաստանի ռազմական ոլորտի ֆինանսավորմանը, եւ 300 հազար` ռազմական մասնագետների պատրաստամանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: