13 ապրիլի 2010 - 12:33 AMT
Շավարշ Քոչարյանը և Գրիգորի Կարասինը քննարկել են հայ–ռուսական հարաբերությունների արդիական հարցերը

Ապրիլի 12-ին Մոսկվայում Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, հաղորդում է ՌԴ մամլո-ծառայությունը: