13 ապրիլի 2010 - 14:15 AMT
ԱՄՆ Սենատը չի՞ քննարկելու Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման հարցը, որն ընդունվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից և դրվել էր նաև ԱՄՆ Սենատի քննարկմանը: Սենատի կողմից փաստաթղթի քննարկում չի սպասվում, հաղորդում է TRT-Russian-ը:

Կայացել է նաև Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եռակողմ հանդիպումը: