13 ապրիլի 2010 - 16:57 AMT
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ապրիլի 12-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը և Բերքաբեր գյուղի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին` ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ: