Շարունակվում է ՀՀ նախագահի այցը Վաշինգտոն, որտեղ Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցությանը զուգահեռ` նախագահ Սարգսյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ:
ՀՀ նախագահը ապրիլի 12-ին հանդիպել է նաեւ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամների հետ: Քննարկվել են հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք հարաբերություններին եւ այդ հարաբերությունների ամրապնդման գործում սփյուռքի կառույցների դերին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը Հանձնախմբի անդամների հետ զրուցել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: --ԿԱ—