Վաշինգտոնում սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն հայ-ամերիկյան համագործակցության հարցերը, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ԱՄՆ նախագահի հրավերով Հայաստանի նախագահն ապրիլի 11-ին մեկնեց Վաշինգտոն: Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը մասնակցում է միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովին: