Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) “Բադեն-Բադեն” շախմատային ակումբի կազմում դարձել է Գերմանիայի չեմպիոն
Իսկ Ռուսաստանի ակումբային առաջնությունում Մովսիսյանը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի կազմում, արծաթե մեդալ է նվաճել: Հաղթող է դարձել “Շախմատային Մոսկվա-64” թիմը:
Մեկ այլ հայ գրոսմայստեր` Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) միջազգային մրցաշարում, որը տեղի է ունեցել ֆրանսիական Լիլ քաղաքում, 9 հնարավոր միավորներից նվաճել է 7-ը և զբաղեցրել առաջին տեղը: Մրցաշարին մասնակցում էին 142 շախմատիստներ: