7 նոյեմբերի 2001 - 20:07 AMT
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ
Երեկ Ռուս-Հայկական (Սլավոնական) Պետական Համալսարանի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայաստանի նախկին վարչապետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Արմեն Դարբինյանը նշանակվել է Սլավոնական Համալսարանի ռեկտոր: Այդ պաշտոնում Դարբինյանը փոխարինել է պրոֆեսոր Լեւոն Մկրտչյանին, որը հանկարծամահ է եղել այս տարվա ամռանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: