15 ապրիլի 2010 - 17:14 AMT
Հայաստանի կառավարությունը մերժել է "Շքեղության հարկի" ներդրման մասին պատգամավորի նախաձեռնությունը

ՀՀ կառավարությունը քննության է առել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շքեղության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, սակայն տեխնիկական պատճառներով մերժեց այդ օրինագիծը։

Ինչպես նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, շքեղության հարկի ներդրման հիմնական նպատակը պետք է լինի բնակչության համեմատաբար հարուստ խավից լրացուցիչ հարկ հավաքելը, սակայն ՀՀ ֆիզիկական անձանց համար արդեն իսկ սահմանված են եկամտային եւ գույքային հարկերի պրոգրեսիվ դրույքաչափեր։ Այս եւ մի քանի այլ հանգամանքներ հաշվի առնելով` կառավարությունը դեմ է արտահայտվել նախագծերի փաթեթի ընդունմանը։

Այդ կապակցսությամբ վարչապետն ավելացրել է, որ անհրաժեշտ է միջազգային պրակտիկայի առավել խորը ուսումնասիրությա հիման վրա առավել ընդունելի մեթոդներ փնտրել սոցիալական բեւեռացման դեմ պայքարի համար: