ՖԻԴԵ-ի (շախմատի միջազգային Ֆեդերացիա) նախագահ Կիրսան Իլյումժինովը Օլիմպիադայի բողոքարկման հանձնաժողովի անդամ է նշանակել Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի պատվավոր նախագահ և ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին:
2010 թվականի շախմատի Օլիմպիադան տեղի կունենա Խանտի-Մանսիյսկում սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականն արդեն սկսել է պատրաստվել Օլիմպիադային: Հավաքականը Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ օրերս ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Երևանում: Հավաքներին մասնակցում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանն ու Գաբրիել Սարգսյանը: