16 ապրիլի 2010 - 13:12 AMT
Թուրք հաքերները կոտրել են ավելի քան 250 հայկական կայք

Թուրք հաքերներըՀայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի նախօրեին կոտրել են ավելի քան 250 հայկական կայք, այդ թվում հոսթինգի մի քանի սերվերներ, ինչպիսիք են www.ArmeniaChat.com-ը և www.ArmeniaSearch-ը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի հետ կապերի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը:

Գրոհներն իրականացվում են Turksec.info թուրքական կայքի հաքերի կողմից, որը հանդես է գալիս “Ghost61” ծածկանունի տակ: Նրան մեղադրում են նաև ավելի քան 600 շվեդական կայքերի վրա գրոհելու մեջ, նրանից հետո, երբ մարտի 11-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը հաստատվեց Շվեդական խորհրդարանի կողմից: Մարդկության դեմ հանցագործության բաց քննարկման դեմ “կիբեր-խցանի” տեղադրումն ուղղակի Թուրքիայի ՔՕ 301 հոդվածի ընդլայնում է, որը սահմանափակում է Ինտերնետում խոսքի ազատությունը”,- հայտարարել է Չուլջյանը: