16 ապրիլի 2010 - 14:01 AMT
Արամ Սարգսյան. Անհրաժեշտ է նոր հայ-թուրքական գործընթաց սկսել

Հայաստանը պետք է ետ կանչի Արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, փաստաթղթերի վավերացման համար բոլոր խելամիտ ժամկետներն արդեն անցել են: “Արձանագրությունների վավերացման մասին խոսելն ավելորդ է”,- ասել է ՀԺԿ առաջնորդը: Միաժամանակ նա նշեց, որ այն, որ Թուրքիան մինչև ապրիլի 24-ը չի վավերացնի Արձանագրությունները, պետք է առիթ հանդիսանա Հայաստանի համար գործընթացից դուրս գալու համար:

“Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում այս փուլն արդեն ավարտվել է, և պետք է առանց նախապայմանների նոր հայ-թուրքական գործընթաց սկսել”,- ասել է Սարգսյանը: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն, այսօր գտել է իր տեղը տարածաշրջանում և դարձել է գործոն, առանց որի չի կարող լուծվել ոչ մի լուրջ քաղաքական հարց: Միաժամանակ նա նշեց, որ հայ-թուրքական գործընթացում Հայաստանը պետք է հանդես գա որպես գործընկեր, այլ ոչ թե հետևից գնացող:

Ելնելով թուրքական և ադրբեջանական կողմերի վերջին գործողություններից և հայտարարություններից` Սարգսյանն ասաց, որ այն միֆը, թե Անկարան և Բաքուն խորամանկ դիվանագիտություն են վարում, հօդս է ցնդել: Նկարագրելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողաի կերպարը` ՀԺԿ առաջնորդն ասաց, որ նա նման է բռնցքամարտիկի, որը ռինգ դուրս գալով պատրաստ է բոլորին նոկաուտի ենթարկել: “Ես շատ կուզեի, որպեսզի Էրդողանը շարունակեր վարչապետ մնալ”,- ասել է Սարգսյանն, ավելացնելով, որ Հայաստանին դա ձեռնտու է:

Միաժամանակ նա նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այսօր ամբողջ աշխարհում ավելի շատ է քննարկվում, քան 2 տարի առաջ:

“Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ռուբիկոն է, ով ճանաչաեց, ճանաչեց, դրանց հետո աշխարհը կդադարի խոսել այդ մասին”,- ասել է Արամ Սարգսյանն, ավելացնելով, որ հայությունը հաջորդ 5 տարիների ընթացքում պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որպեսզի ստանա այն արդյունքը, որը պետք է երկրին:

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի ղեկավարությունն արտաքին քաղաքականությունում հաջողության հասնելու համար պետք է լուծի իր ներքին խնդիրները:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Արամ Սարգսյանն ասաց, որ այս գործընթացում զիջումները Հայաստանի կողմից անհնար են: