"Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը քննարկեցին կրթության ոլորտում համագործակցության հարցերը և դիտարկեցին օրենսդրական նախաձեռնությունը, որը նպաստներ է նախատեսում Վրաստանի ազգային փոքրամասնությունների` բուհեր ընդունվող ներկայացուցիչների համար",- հաղորդում է ՀՀ Կրթության նախարարության մամլո ծառայության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով, այցի ընթացքում ծրագրված են Արմեն Աշոտյանի հանդիպումները Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի դասախոսական կազմի և դպրոցականների, Թբիլիսիի հայ համայնքի հետ, ինչպես նաև այցելություն Խոջավանքի պանթեոն (Թբիլիսի), որտեղ թաղված են հայ հասարակական և քաղաքական գործիչներ, գրողներ, երաժիշտներ, դերասաններ, բարերարներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարը կայցելի Թբիլիսիի պետական, ինչպես նաև բժշկական համալսարաններ, որտեղ կհանդիպի հայ ուսանողների հետ: Նրան ուղեկցում է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը: