17 ապրիլի 2010 - 12:32 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Monte-Carlo Rolex Masters-2010 մրցաշարից

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Monte-Carlo Rolex Masters-2010 մրցաշարի “Մաստերս” սերիայի 1/4 եզրափակիչում պարտվել է աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:

Ջոկովիչը 6:2, 6:3 հաշվով հաղթանակ է տարել: Խաղի ընթացքում սերբ թենիսիստը միայն մեկ անգամ է զիջել իր փոխանցումը, ընդ որում, ինքը կարողացել է ձևակերպել 5 բրեյք, հաղորդում է gptennis.ru-ն:

Այդ հաղթանակի շնորհիվ Ջոկովիչը կարողացել է մեծացնել իր առավելությունը Նալբանդյանի հետ անձնական հանդիպումների հաշվում (3:1):

Եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը պայքարելու է Ֆերնանդո Վերդասկոյի հետ (Իսպանիա):