17 ապրիլի 2010 - 14:25 AMT
Մհեր Կարապետյանը և Դավիթ Գրիգորյանը արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 13-19-ը հունական Սալոնիկ քաղաքում ընթանում է պատանիների և աղջիկների սամբոյի Եվրոպայի առաջնությունը:

Ապրիլի 16-ին Հայաստանի հավաքականի առաջին արծաթե մեդալը նվաճեց 75 կգ ք/կ-ում հանդես եկող Մհեր Կարապետյանը, իսկ բրոնզե մեդալը` Դավիթ Գրիգորյանը (82 ք/կ), PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Հայաստանի հավաքականը գլխավորում է գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը, նրան օգնում է Հայկ Ավետիսյանը, որպես մրցավար հանդես է գալիս Էդուարդ Ասլանյանը: