17 ապրիլի 2010 - 15:12 AMT
Հայաստանի 35 մշակույթի գործիչներ կքննարկեն արժեմշակութային համակարգի ձևավորման հարցերը

Ապրիլի 19-ին, Երևանում տեղի կունենա ”Հայկական դպրոց” թեմայով հանրային բաց քննարկում` արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ:

Սա “Այբ” կրթական հիմնադրամի կազմակերպած թվով վեցերորդ “կլոր սեղան” քննարկումն է (լրատվամիջոցների ղեկավարների, ճարտարապետների, գործարար համայնքի ներկայացուցիչների, ուսուցիչների և տնօրենների, աշակերտների և ուսանողների հետ հանդիպումներից հետո):

Ինչպես հաղորդում է “Այբ” կրթական հիմնադրամի մամլո ծառայությունը, ”Հայկական դպրոց” թեմայով հանրային քննարկումները կավարտվեն ընթացիկ տարվա հունիսին ամփոփիչ խորհրդաժողովով, որի ընթացքում կներկայացվի “21_րդ դարի հայկական դպրոցը” հայեցակարգը: