18 ապրիլի 2010 - 15:18 AMT
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ Ալ- Աբրաշին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. "Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, բոլոր մեր գործընկերներին և Սիրիայի ողջ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ Սիրիայի և Հայաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև միջխորհրդարանական սերտ կապերն ավելի կաշխուժանան և կընդլայնվեն` ի շահ մեր ժողովուրդների բարօրության",- հաղորդում է ՀՀ Աժ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: