18 ապրիլի 2010 - 18:32 AMT
Իսլանդական հրաբխի մոխրի ամպը ԵՄ նախարարների հանդիպման հետաձգման պատճառ է դարձել

Իսլանդական Էյաֆյատլայոկուդլ հրաբխի մոխրի ամպը ԵՄ նախարարների հանդիպման հետաձգման պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, չեղյալ է հայտարարվել Եվրամիության երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպումը, որը պետք է կայանար ապրիլի 19-ին Լյուքսեմբուրգում, ինչպես նաև ԵՄ ու Խորվաթիայի համատեղ խորհրդաժողովը, որը պետք է տեղի ունենար Բրյուսելում:

Իսլանդիայի հարավում Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքումը սկսվեց ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը: Աղետի գոտուց էվակուացվել է մոտ 800 մարդ: Ապրիլի 15-ին հրաբխային մոխրի արտանետումների պատճառներով Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրներ ստիպված էին փակել օդանավակայանները: Թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 19-ը: