19 ապրիլի 2010 - 16:43 AMT
Հայաստանը Եվրատեսիլի գրեթե բոլոր Pre-Ghart’ քվեարկություններում առաջատար դիրքեր է զբաղեցնում

Ararat-Online.Ru-ն դիտարկում է անցկացրել ինտերնետում այն պաշարները բացահայտելու նպատակով, որոնց հիման վրա անցկացվում են Եվրատեսիլ-2010-ի այսպես կոչված Pre-Chart’-երը (նախնական քվեարկություն): Դիտարկման արդյունքում նկատվել է, որ Հայաստանը գրեթե բոլոր քվեարկություններում առաջատար դիրքեր է զբաղեցնում:

Pre-Chart’-երը մեծ նշանակություն չունեն, այնուամենայնիվ, ցույց են տալիս եվրոպական հասարակության տրամադրվածությունն այս կամ այն երգի նկատմամբ:

Հայաստանն այս տարի ներկայացնում է երգչուհի Եվա Ռիվասը “Apricot stone” երգով (երաժշտությունն Արմեն Մարտիրոսյանի, խոսք` Կարեն Կավալերյանի):