NeoMedia ընկերությունը թողարկել է Armenix միկրոբլոգինգի ծառայությունը: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում NeoMedia նախագծի ղեկավար Վարդան Պապիկյանը, ծառայության մշակման աշխատանքը տևել է 1,5 տարի: Ի տարբերություն Twitter-ի, Armenix-ում կարելի է ոչ միայն տեքստում գրել 200 սիմվոլներ, այլ նաև տեղադրել տեսահոլովակներ, լուսանկարներ, ամրագրել տեքստային ֆայլեր: Բացի դրանից, Armenix-ը պարունակում է սոցիալական ցանցի տարրեր` հնարավորություն տալով մեկնաբանություններ թողնել գրություններին, ինչպես նաև աելացնել RSS հոսքերը: “Միկրոբլոգինգի անհրաժեշտությունը հայկական համակարգում ամենից առաջ կապված է տեղական իրադարձություններին հետևելու հետ, քանի որ Հայաստանը դեռ ներգրավված չէ trending topics Twitter (ամենաքննարկվող թեմաներ)”,- ասել է Վարդան Պապիկյանը: Նրա խոսքերով, նոր ծառայությունը նպաստելու է Ինտերնետ-բովանդակության զարգացմանը և հայկական բլոգոսֆերայի ակտիվացմանը: