ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, մասնակցելով "Ազգային գրադարանային շաբաթին", ՄԱԿ-ի ավելի քան 6000 հրատարակություն նվիրեց Հայաստանի ազգային գրադարանին` համայնքային գրադարաններին բաշխելու նպատակով: Այս նախաձեռնությանն աջակցում են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ "Ազգային գրադարանային շաբաթվա" (ապրիլի 12-19) ու Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա (ապրիլի 23) շրջանակներում:
"Համայնքային գրադարանները Հայաստանի որոշ քաղաքներում հաճախ միակ մշակութային կենտրոններն են և նրանք ֆինանսավորման ու նոր գրականության կարիք ունեն; Այս գրադարանների բարդ իրավիճակը ՄԱԿ ՀՏՎ-ի ուշադրության կենտրոնում է և մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի ազգային գրադարանի և գրադարանային ասոցիացիայի ջանքերին: Այժմ լրագրողները, ուսանողները, տեղի իշխանություններն ու հետազոտողները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ ՄԱԿ-ի հայերեն, անգլերեն, ռուսերեն հրատարակություններին",- ասաց ՄԱԿ-իմշտականհամակարգող ԴաֆինաԳերչևան:
"Շնորհակալ ենք ՄԱԿ ՀՏՎ-ին մեզ միանալու և գրքի այս հիանալի նվիրատվությունը կազմակերպելու համար: ՄԱԿ ՀՏՎ-ի նվիրատվությունը համայնքային գրադարաններին շատ արժեքավոր է, քանի որ այս գրադարանները միշտ նոր նյութերի կարիք ունեն և համայնքների բնակիչները հաճախ վերջին լուրերի ու հրատարակությունների մատչելիության հնարավորություն չունեն", ընդգծեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:
ՄԱԿ-իհայաստանյան գրասենյակի բոլորգործակալությունները, հիմնադրամներնու ծրագրերը մասնակցեցին այս կոչին ու նվիրեցին գրքեր համայնքային գրադարանների համար: Ազգային գրադարանի "Շրջիկ գրադարան" ավտոբուսը եկավ ՄԱԿ-ի շենք` նվիրատվությունը ստանալու:
Հայաստանի ՄԱԿ ՀՏՎ-ննաև նպաստել է ՄԱԿ-ի 2 ավանդապահ գրադարանների ստեղծմանն ու հետագա գործունեությանը Հայաստանում. մեկը Հայաստանի Ազգային գրադարանում, մյուսը` Երևանի Պետական Համալսարանում: