Հայաստանի ֆուտբոլի հավաքականը (մինչև 21 տ) 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խմբում մայիսի 20-ին Տալլինում կհանդիպի Էստոնիայի հավաքականի հետ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին ՀՖՖ-ի մամլո ծառայությունում, խաղը տեղի կունենա “Կադրիորգ” մարզադաշտում:
Առաջին խաղը երկրորդ խմբում այդ թիմերի միջև տեղի է ունեցել 2009թ. նոյեմբերի 14-ին Վ.Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում; Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը:
Երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը 7 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ էստոնացիները 9 միավորով 3-րդ տեղում են: Խմբի առաջատարը Շվեյցարիայի հավաքականն է` 16 միավորով: