2 նոյեմբերի 2001 - 21:45 AMT
ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վերսկսվել է ամբաստանյալ Նորայր Եղիազարյանի մահվան հանգամանքների հետաքննությունը: Նա մեղադրվում էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած սպանդի կազմակերպմանը մասնակցելու մեջ: Եղիազարյանը մահացել է անցյալ տարվա օգոստոսի 29-ին նախաքննական մեկուսարանի խցում: Ապացուցվել է, որ մահվան պատճառ է դարձել էլեկտրասարքի անզգույշ օգտագործման պատճառով ստացված հոսանքահարումը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: