22 ապրիլի 2010 - 11:23 AMT
Արքեպիսկոպոս Չոլակյանն աղոթք է հղել առ Աստված Ներկայացուցիչների պալատում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստն ապրիլի 21-ին սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան հայրապետական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Օշական Չոլակյանի աղոթքով: Սրբազանը հարգել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշատակը և աղոթք հղել առ այն, որ նման բարբարոսություններն ապագայում երբեք չկրկնվեն, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Արքեպիսկոպոսը հրավիրվել էր Նյու Յորքի կոնգրեսական Քերոլայն Մելոնիի կողմից, որը երկար ժամանակ ԱՄՆ հայկական համայնքի բարեկամն է: Նա ողջունել է հայկական համայնքի հոգևոր առաջնորդին և նշել, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակի օրը միանալու է նրան: