30 հոկտեմբերի 2001 - 23:07 AMT
ՆՈՅԵՄԲԵՐԻ ԵՐԵՔԻՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Նոյեմբերի երեքին սկսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը ղարաբաղյան հակամարտության կողմեր հանդիսացող երկրների մայրաքաղաքներ: Այցը կսկսվի Բաքու ժամանումով: Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններից հետո համանախագահները կմասնակցեն ԵԱՀԿ փորձագետների կողմից անցկացվող մանիտորինգին Ադրբեջանի եւ ԼՂՀ ռազմական ուժերի շփման գծի վրա: Այնուհետեւ համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ կհանդիպեն երկրի քաղաքական եւ զինվորական ղեկավարության հետ: Այցը կեզրափակվի Երեւանով: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի ամերիկյան ներկայացուցիչի փոխարինումից հետո սա համանախագահների առաջին այցն է տարածաշրջան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: