24 ապրիլի 2010 - 12:57 AMT
Հայկական պետականության ամրապնդումը լավագույն պատասխանը կլինի Ցեղասպանությանը

“Լավագույն վրեժն այսօր, եթե կարելի է այդպես արտահայտվել, մեր կողմից կարող է լինել մեր պետականության ամրապնդումը, տնտեսության և բանակի զորացումը”,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

“Մենք պետք է ուժեղ պետություն կառուցենք և հենց դրանով պատասխան տանք բոլոր այն սպառնալիքներին ու մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր առաջ”,- ասել է նա: