“Մենք այսօր եկել ենք այստեղ, որպեսզի կիսենք մեր հայ եղբայրների ցավը և անմեղ զոհերի հիշատակը: Բայց մենք եկել ենք այստեղ ոչ միան սգալու, այլ նաև հաստատելու այն փաստը, որ մարդկության նկատմամբ նման վայրագությունները չպետք է մոռացվեն”,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ծիծեռնակաբերդից:
Ալեքսանդր Բոժկոյի խոսքերով, մարդիկ պետք է հիշեն և միշտ խոսեն այդ ողբերգության մասին ոչ միայն ապրիլի 24-ին և ոչ միայն Հայաստանում: “Հենց այդ պատճառով այսօր Կիևում կազմակերպվել է Ցեղասպանության թեմայով կլոր սեղան, որին մասնակցում են Ուկրաինայի քաղաքական գործիչները: Բացի Կիևից, այսօր նման միջոցառումներ տեղի են ունենում ամբողջ Ուկրաինայում”,- ասել է նա: