24 ապրիլի 2010 - 13:50 AMT
Կնյազ Հասան. Թուրքիայի ժողովուրդը և իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը

“Ամբողջ աշխարհի հայերի անունից մենք դատապարտում ենք թուրքերի կատարածը և միաժամանակ խոնարհում ենք մեր գլուխը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Մենք կոչ ենք անում Թուրքիայի ժողովրդին և իշխանություններին, որպեսզի նրանք իրենց մեջ ուժ գտնեն և ճանաչեն Հայոց ցեղասպանությունն ու ներողութուն խնդրեն հայ ժողովրդից”,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանը: