24 ապրիլի 2010 - 15:45 AMT
Լոս Անջելեսում հայերը բողոքի ցույց կանցկացնեն Թուրքիայի հյուպատոսության առջև

Կալիֆորնիայի նահանգի հազարավոր հայեր ապրիլի 24-ին կմասնակցեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև կայանալիք ցույցին: Ցուցարարները կպահանջեն, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, վերջ դնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտման 95-ամյա քաղաքականությանը: Ցույցի կազմակերպիչն է Հայ երիտասարդների դաշնությունը: