24 ապրիլի 2010 - 16:18 AMT
Արամ 1-ինը պատարագ է մատուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Լիբանանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ է մատուցել: Պատարագից հետո Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է խաչերթ եկեղեցուց մինչև Բուրջ Համուդ (հայկական թաղամաս Բեյրութում):

Դիմելով ներկաներին` Արամ 1-ինն ասել է. “Թուրքիայի հետ, որը երկակի քաղաքականություն է վարում, մեր ժողովուրդը պետք է խոսի մեկ լեզվով` դա պահանջների լեզուն է”: