30 հոկտեմբերի 2001 - 21:47 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՍԵՄԻՆԱՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՒ ԼՂՀ-ԻՑ
Բաքվին մերձակա Գյանջլիկ հանգստյան տանն այսօր իր աշխատանքը սկսեց Ադրբեջանի եւ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում ղարաբաղյան հակամարտության լուսաբանմանը նվիրված սեմինարը: Բաց հասարակության Ինստիտուտի աջակցությամբ Երեւանի, Բաքվի եւ Ստեփանակերտի մամուլի-ակումբների կողմից կազմակերպված սեմինարին կմասնակցեն Հայաստանի. Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի լրագրողները: Նման միջոցառումներ անց են կացվել նաեւ Երեւանում եւ Ստեփանակերտում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: