24 ապրիլի 2010 - 18:24 AMT
2009 թվականի ընթացքում իրացվել է 71 624 821 կգ շաքարավազ

Շուկայի 2009 թ. տվյալների ուսումնասիրության համաձայն, Հայաստան շաքարավազ է ներկրվել 64 822,43 տոննա ընդհանուր ծավալով: 2009 թվականի ընթացքում իրացվել է 71 624 821 կգ շաքարավազ, իրացման ամենամեծ ծավալն ունեցել է “Ալեքս-Գրիգ” ընկերությունը, որի բաժինն ընդհանուր իրացման ծավալում կազմել է 99,99 տոկոս:

Համաձայն օրենքի, “Ալեքս-Գրիգ” ընկերությունը գրանցվել է շաքարավազի շուկայի գերիշխողների գրանցամատյանում: Հանձնաժողովի նախորդ` 2006 թ. ուսումանսիրությամբ “Սալեքս Գրուփ” ընկերությունն էր շուկայի գերիշխողը, որը հանվել է գրանցամատյանից:

ՏՄՊՊՀ-ն այսօր անվավեր է ճանաչել դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանված յոթ ընկերությունների նկատմամբ տուգանքի որոշումը (93-Ա):

Հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով դատարան ներկայացված հայցադիմումներում նշվել են որոշ հանգամանքներ, այդ թվում` ապացույցների վերաբերյալ, որոնք հիմք են հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու համար: