Շուկայի կառուցվածքի ուսումնասիրության համար ՏՄՊՊՀ-ը տեղեկատվություն է ստացել 44 տնտեսվարողներից` իրենց 2009 թ. տարեկան գործունեության վերաբերյալ: Բուսական յուղի շրջանառության ոլորտում առանձնացվել է երկու ապրանքային շուկա` “արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղ (ձեթ)” և “ձիթապտղի բուսական յուղ (ձեթ)”:
2009 թ. հանրապետությունում իրացվել է 20 768 164 լիտր արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղ (ձեթ): Իրացման առավել մեծ ծավալներ ունի “Ալեքս Գրիգ” ընկերությունը` 37,5 տոկոս բաժնով: Հետևաբար, զբաղեցնելով տվյալ շուկայի մեկ երրորդից ավելին, գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում: Առավել մեծ ծավալներ ունեցող մյուս 2 ընկերություններն են “Դոստ Ինտերնեյշնլը”` 16,1 տոկոս և “ՎԱՍ Գրուպը”` 10,2 տոկոս մասնաբաժիններով:
“Ձիթապտղի բուսական յուղ (ձեթ)” ապրանքային շուկայի ծավալը կազմել է 72 003 լիտր, որտեղ իրացման ամենամեծ ծավալներն ունեցել է “Վեգեքոմ” ընկերությունը` 66,0 տոկոս բաժնով: Հետևաբար, իրացման ծավալներով զբաղեցնելով տվյալ շուկայի մեկ երրորդից ավելին` “Վեգեքոմը” գրանցվել է գերիշխողների գրանցամատյանում:
Շուկայի մյուս երկու խոշոր ընկերություններն են “Կարդինալ Ինթերնեյշնլը”` 13,1 տոկոս և “Հիքսոսը”` 8,9 տոկոս բաժիններով:
2009 թ. ընթացքում իրացվել է 20 856 233,7 լիտր բուսական յուղ, որից 97,58 տոկոսը` արևածաղկի յուղ, 2 տոկոսը` եգիպտացորենի, 0,35 տոկոսը` ձիթապտղի և 0,08 տոկոսը` սոյայի յուղ: 2009 թ. բուսական յուղի իրացման ծավալները 2006 թ. իրացման ծավալների համեմատ մոտ 43,5 տոկոսով աճել են: