30 հոկտեմբերի 2001 - 21:46 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԱԿԱԼԻՑ ՊՆԴԵԼՈՎ, ՈՐ ՆԱ ՀՈԳԵՊԵՍ ՀԻՎԱՆԴ Է
Դատելով մամուլի տեղեկագրություններից, Բաքվում լուրջ անհանգստություն է առաջացրել այն լուրը, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները Հայաստան են ուղարկել իրենց գործակալին, որը Հայաստանի ազգային անվտանգության նախարարաությանը իր ծառայություններն է առաջարկել Ադրբեջանում ահաբեկչական գործողությունների կատարման համար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նախիջեւանի Դիդիվար գյուղի բնակիչ Մուհամմեդ Օջավերդիեւը հավաքագրվել է դասալքության համար պատիժը կրելու ժամանակ եւ համապատասխան նախապատրաստումից հետո ուղարկվել է Հայաստան, որտեղ մեր երկրի հատուկ ծառայություններին իր պատրաստակամությունն է հայտնել կատարել դիվերսիոն գործողություններ: Այդ մտադրության իրականացման հաջողության դեպքում ենթադրվում էր Հայաստանին մեղադրել ահաբեկչությունում եւ վարկաբեկել նրան համաշխարհային հասարակության աչքերում: Ադրբեջանական հատուկ ծառայությունները, պատասխանատվությունը իրենց վրայից հանելու համար, հորինել են, որ Օջավերդիեւը հոգեկան հիվանդ է: Եվ Երեւանում նրա բոլոր ասածները` դա աննորմալի զառանցանք է միայն: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչու՞ էր նա պատիժը կրում սովորական գաղութում եւ ստիպողական բուժման չի ենթարկվում հոգեբուժարանում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: