Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան բյուրոն Տրոյա քաղաքում կազմակերպում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն: Միջոցառմանը մասնակցելու են կոնգրեսականներ Պոլ Տոնկոն, քաղաքապետ Հարի Թութունջյանը և այլք:
Ավելի ուշ քաղաքապետարանի շենքում տեղի կունենա ընդունելություն, որի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան բյուրոյի նախագահ Գարո Մանջիկյանը: