Ցավոք, մինչ օրս Հայոց ցեղասպանությունն արդար լուծում չի ստացել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ընդ որում, նա նշեց, որ տարեցտարի Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվն ավելանում է: "Ես հուսով եմ, որ մինչև Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը արդարությունը կհաղթանակի",- ասաց Օսկանյանը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակական գործընթաց է: "Արդարությունն անկախ ամեն ինչից հաղթանակելու է",- ընդգծեց Վարդան Օսկանյանը: