"Մենք գիտենք, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ 1915 թվականին, և մենք տեսնում ենք, թե հայերի համար որքան կարևոր է Ցեղասպանության մասին հիշատակը: Հոլանդիայում նույնպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կա, սակայն այդ հուշարձանին սովորաբար մեկական հայ է մոտենում, իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ինչպես ինձ թվաց, հավաքվել է ողջ հայ ժողովուրդը` մանուկից մինչև ծեր",- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է Հոլանդիայում ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Դերք Դևոսը, որը պրակտիկա է անցնում Հայաստանում:
Նա ավելացրել է նաև, որ ըստ նրա, եթե Թուրքիան ծրագրում է Եվրամիության անդամ դառնալ, ապա մի քանի տարի անց նա կընդունի հայ ժողովրդի Ցեղասպանությունը: